Մենահամերգի ընթացքում երգիչը կատարեց հին ու նոր երգեր: Վերջինս կատարեց նաև իր ընկերոջ` Արտակ Անանյանի նվիրած «Տարեդարձ» երգը:
Արմենչոյին շնորհավորելու էին եկել Վանաձորի ավագանու անդամ Արտյոմ Գրիգորյանը, երգիչ Համլետ Ղազարյանը և բանաստեղծ Ջիվան Սարգսյանը:
«Սպասելիքներս լիովին արդարացան: Շատ շնորհակալ եմ իմ հանդիսատեսից»,- համերգի ավարտին ասաց երգիչը`հավելելով, որ այս մենահամերգն ավելի կայացած էր:
Իր հետագա անելիքների մասին խոսելիս Արմենչոն նշեց, որ առաջիկայում նույն ծրագրով հանդես է գալու նաև մարզերում, իսկ մյուս տարի տեղի կունենա երգչի երրորդ մենահամերգը, բայց արդեն Հայքի հրապարակում: Վերջինս նշեց նաև, որ թողարկվելու է ձայնասկավառակ: