Հետաքրքիր է իմանալ

                                                 Էյֆելյան աշտարակ


1.Էֆելյան  աշտարակը կառուցվել է բարձր որակի պուդլինգային երկաթից։ Շինարարության ժամանակ օգտագործվել է 9441 տոննա եռակցող երկաթ։ Աշտարակը ստեղծելու համար  անհրաժեշտ է եղել միացնել ընդհանուր առմամբ 18038  մաս եռակցման երկաթ։


2.Չնայած շինարարության վիթխարի բարձրությանը՝ մահացել է միայն մեկ բանվոր։

3.Ստեղծման պահից սկսած աշտարակից մշտապես թռիչքներ են իրականացվում, իսկ 2010 թվականին համաշխարհային ռեկորդ է սահմանվել․ Թայ Կրիսը Թյֆելյան աշտարակի երկրորդ հարկից անվիկավոր չմուշքներով  խելահեղ թռիչք է կատարել ։

4.1912 թվականին, մի գյուտարար հետաքրքիր  օդապարիկ-վերարկու է հորինում, և որոշում է այն փորձարկել։  Նա բարձրանում է երրորդ հարկ, թռնում և մահանում։

5.Չնայաժ տեխնիկական առաջընթացին, աշտարակը մինչ այժմ ներկում են սովորական վրձինների օգնությամբ։ Հետաքրքիր , բայց փաստ․ աշտարակը ներկված է միանգամից բրոնզի երեք երանգներով  (ներքևից մուգից սկսած,մինչև վերևի բացը)։ Ներկը թարմացնում են յուրաքանչյուր յոթ տարին մեկ անգամ։

6.Էյֆելյան աշտարակի վրա գտնվում են ռեստորաններ, որոնք տեղակայված են առաջին և երկրորդ հարկերում։ Առաջին հարթակի ռեստորանը գտնվում է 95 մետր բարձրության վրա և նայում է Սենա գետին։ Երկրորդ հարթակի ռեստորանը կոչվում է «ժյուլ Վեռն», այնտեղ հաճախելու համար անհրաժեշտ է նախօրոք ռեզերվել։

7.Աշխարհում կառուցվել են աշտարակի փոքրացված բազմաթիվ տարբերակներ։ Իրենց փոքր Էյֆելյան աշտարակներն ունեն լաս Վեգասը, Կոպենհագենը, Վարնան, Վիետնամը և այլ քաղաքներ։

8.Պատերազմի ժամանակ Փարիզը գերմանացի օկուպանտներին հանձնելուց առաջ ֆրանսիացիները կոտրում են աշտարակի վերելակը, որպեսզի նվաճողները չկարողանան հիանալ պարտված քաղաքի տեսքով։ Սակայն թշնամիներին դա չխանգարեց, իսկ Հիտլերն անձամբ աշտարակի գագաթը բարձրացավ ոտքով։

9.Այժմ աշտարակը պաշտոնապես պատկանում է քաղաքին։ Իր գոյության 83 տարիների ընթացքում այն ավելի քան 20 անգամ վաճառվել է , ընդ որում, երկու անգամ որպես մետաղի ջարդոն։

10.1925-ից 1934 թվականներին աշտարակի չորս կողմը փակցվել են Citroën ընկերության գովազդային վահանակները։ Այն ժամանակ դա ամենամեծ արտաքին գովազդն էր։

Աղբյուրը` http://mediainform.am

     
                       Աշխարհի <<ամենա...>> մարդիկ

1.Աշխարհի ամենաբարձրահասակ մարդը ճանաչվել է 27-ամյա թուրք Սուլթան Կոսեն: Նրա հասակը 2մ 47սմ է:

2.Աշխարհի «ամենափոքր» մարդը Նեպալի գյուղերից մեկում է (54,6սմ): Չանդրա Բահադուր Դանգին` 72 տարեկան է:Նա կարող է օրինական դառնալ աշխարհի ամենափոքր մարդը, ինչպես նաև ամենացածրահասակ երկարակյաց մարդը: Նա թոշակառու է: Քաշը 12կգ է: Դանգին երբեք ամուսնացած չի եղել և ապրում է ավագ եղբոր ընտանիքի հետ: 
Ցածր հասակի պատճառով նա երբեք մշտական աշխատանք չի ունեցել, այդ պատճառով էլ զբաղվում է գյուղատնտեսությամբ: Նրա բոլոր 5 հարազատ եղբայրները միջին հասակ ունեն:





3.Մոնակոյում բնակվող 39-ամյա  Վալերյա Լևիտինան աշխարհի ամենանիհար կինն է։ Նա կշռում է ընդամենը 25 կգ։ Այն բանից հետո, երբ Վալերյան նիհարելու նպատակով փորձել է տարբեր դիետաներ, ախորժակի կորուստ է ունեցել։ 16 տարեկանում Վալերյան որոշել է նիհարել՝ ցանկություն ունենալով մասնակցել Չիկագոյում անցկացվող գեղեցկության մրցույթին։Ցավոք, արդյունքն աղետալի է եղել։ Այժմ նա կորցրել է համի զգացողությունը, իսկ ճարպերն ու սպիտակուցներն ընդունում է բժիշկի նշանակմամբ։ Որպեսզի ուշագնաց չլինի, կինն օրական լիտրերով թունդ սուրճ է խմում։Իսկ նիհարել ցանկացողներին նա միայն ասում է. «Ես չեմ ցանկանում ձեզ սովորեցնել՝ ինչպես մահանալ»։


4. Լոնդոնի բնակիչ 42-ամյա Կիտ Մարտինը վերջերս ճանաչվել է աշխարհի ամենագեր մարդը: Նա կշռում է 370կգ:  Մարտինը, որը միայն նախաճաշին ամենաքիչը 8 հոթ-դոգ է ուտում, «գամվել» է մահճակալին և նրան խնամում է հատուկ բժշկական խումբը` կազմված 18 հոգուց:Մարտինն արդեն առողջական լուրջ խնդիրներ ունի, հատկապես` սրտի հետ կապված:



5.Աշխարհի ամենախելացի մարդը ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի բնակչուհի Մերելին Վոս Սավանտն է: Նրա IQ գործակիցը 228 միավոր է: Նա այդ արդյունքը գրանցել է 10 տարեկանում և հայտնվել գինեսի ռեկորդների գրքում: Նշենք, որ 135 միավորից բարձր ունեցող մարդիկ համարվում են հանճար, իսկ միջին մարդու IQ-ն 86-114 միավոր է:



6.Աշխարհի ամենածեր մարդը Անտիսա Խվիչավան է: Նա 131 տարեկան է ,ծնվել է 1880 թվականին: Ներկայումս նա ապրում է իր թոռնիկի հետ, ով 40 տարեկան է:





7.Գրանցված աշխարհի ամենաերկար մազերը պատկանում են Խի Քիփինգին Չինաստանից, ում մազերի երկարությունը 2004թ.-ի մայիսի 8-ին չափվել է 5.627մ: Նա իր մազերը երկարացնում է 1973թ.-ից` 13 տարեկանից, և մտադիր էլ չէ դրանք կտրել:

8.ԱՄՆ-ից Լի Ռեդմունդը իր եղունգները չի կտրում 1979թ.-ից ի վեր: Դրանց երկարությունն 2008թ.-ի փետրվարի 23-ին Իսպանիայի ռեկորդների «Lo Show Dei Record» շոուում չափվել է 8.65մ: Եվ որ ամենատարօրինակն է, նա մասնագիտությամբ վարսահարդար է:


9.Աշխարհի ամենաերկար ոտքեր ունեցող կինը Սվետլանա Պանկրատովան է: Այս նախկին բասկետբոլիստուհու ընդհանուր հասակը 1.96 է, սակայն նրա ոտքերի երկարությունը հասնում է 132սմ-ի:


10.Քիմ Գուդմեն անունով կինը կարողանում է իր աչքերը 12 մմ-ով դուրս հանել ակնակապիճներից: Նա գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաշատ դուրս ցցված աչքեր ունեցող մարդը: Նա ապրում է ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում: Քիմը պարզել է աչքերը դուրս ցցելու իր կարողության մասին պատահականորեն, երբ մի օր, հոկեյի դիմակով հարված ստանալով դեմքին, նրա աչքերը դուրս են ցցվել: Դրանից հետո նա կարողանում է դրանք դուրս ցցել, երբ ցանկանա, այդպես է լինում նաև, երբ նա հորանջում է:





1. Օձերի   մաշկածածկույթի   տակ   կա   մի   շերտ`  միջնաշերտ,  որը   դատարկ  տարածություն   է   և   կատարում   է   ջերմամեկուսիչ   օդային   բարձիկի   դեր, երբ  նրանք   հպվում  են  շիկացած  քարերին:



2.Կոկորդիլոսները   ջրի   հատակ   իջնելու  համար  քարեր  են  կուլ   տալիս  և սնվում  հատակում ,իսկ   ջրի   երես   բարձրանալիս  թափում  են   կուլ  տված  քարերը:


3. Ձկները   քնում   են:  Թեև   ձկները   չունեն    ոչ   կոպեր   և   ոչ   էլ  թարթիչներ,   այնուամենայնիվ   նրանք   քնում   են   մարջանների   ճյուղերին,  կողքի,  փորի   վրա,  կամ  էլ   գլուխը   պահում   են   քարերի   արանքում:  Շատ    ձկներ  քնելուց  առաջ   հորանջում   են:  Մութն   ընկնելուն   պես   շատերը   քնելու   պահանջ   են   զգում:  Եվ    քանի   որ   միշտ   պետք   է   զգոն   լինեն   գիշատիչներից,  ապա  ձկները   քնի   ժամանալ   փոխում   են    իրենց   գույնը:


4.Աշխարհում  մոտ   250   տեսակ   կրիա   գոյություն   ունի:  Կրիա  կա  լուցկու  տուփի   չափ   է,  կրիա  էլ   կա   կես   տոննա   ծանրություն   ունի:  Կրիաները  գարնան   վերջին   թռչնի   պես  ձու  են   ածում   ցամաքում:  Կրիայի   ձուն   կլոր   է`  ծածկված   կրե  պատյանով:  Կրիաները   շատ   դիմացկուն   են:Կարող են  6  տարի   դիմանալ   սովի:

5.Աշխարհի ամենամեծ նապաստակն ունի 1,20 մետր հասակ: Դարի անունով հսկա նապաստակի հասակն օր օրի աճում է: Դարին օրական ուտում է 12 գազար, 6 խնձոր եւ 2 հատ կաղամբ:


6.Ձիերը մեկ ամիս կարող են ոտքի վրա կանգնել: Ձին առանց ուտելու կարող է ապրել 25, իսկ առանց ջրի` 17 օր: Իսկ եթե կերակրեն ու ջուր չտան, կապրի ընդամենը 5 օր:


7.Դելֆինները քնում են` փակելով միայն աչքերից մեկը: Պատճառը նրանց ուղեղի երկու կիսագնդերի ոչ միաչափ հանգիստն է: Երբ մի կիսագունդը քնած է, մյուսը գտնվում է թարմ վիճակում և հակառակը:


8.Բուն կարող է այնպիսի ձայներ հանել, որոնք նման են լացի, ծիծաղի, սուլոցի, հոգոց հանելուն, տնքալուն, հառաչելուն, մլավելուն: 



9.Շներն ի վիճակի են հեռավորությունից 4 անգամ ավելի լավ լսել, քան մարդիկ:


10.Որպեսզի մեղուն կարողանա տալ 1 կգ մեղր, նրան պետք է 2 մլն ծաղիկ:































Комментариев нет:

Отправить комментарий