Վերջին շրջանում հայաստանյան լրատվամիջոցներում ամենաշրջանառվող թեմաներից մեկը «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար, ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի`Ադրբեջանին հանձնվելն ու այնտեղ մամլո ասուլիս տալն
է: ԶԼՄ-ները ներկայացնում են բոլոր այն վարկածները, որոնք պատճառ են հանդիսացել Վ. Մարտիրոսյանի այդ քայլի համար:
Այս մասին «ԳԱԼԱ»-ն գրում է..
«Վահան Մարտիրոսյանը հայտարարել է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնազորի անդամները դաժան ծեծի են ենթարկել իրեն եւ կնոջը, իսկ այդ ամենը կատարվել է իրենց երկամյա երեխայի աչքի առաջ»:
«Armlur»
-ը առաջ է քաշում մեկ այլ վարկած`
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` «ծեծողները» տեղի ունեցածն իրավապահներին հետեւյալ կերպ են ներկայացրել: Իբր Վահան Մարտիրոսյանի բնակարանից վիճաբանության ձայներ են լսվել: Իսկ հարևաններն էլ բացատրություն են տվել, որ իբր իրենք լսել են, որ Մարտիրոսյանները վիճաբանում են, և իրենք միջամտել ու ամոթանք են տվել «կռվարար» ամուսիններին: Բայց ամուսինները, միեւնույն է, չեն դադարել, եւ վեճը տեղափոխվել է բակ, եւ սկսել են իրար ծեծել: Այստեղ, արդեն, երկու երիտասարդ, որոնք Մհեր Սեդրակյանի թիմակիցներն են եւ հարեւանությամբ են բնակվում, իբր փորձել են կռվարար զույգին կարգի հրավիրել, բայց նրանց «խաղարարար» առաքելությունը վերաճել է ծեծկռտուքի»:
Վահան Մարտիրոսյանը հերքել էր հնչած կարծիքը` ասելով, որ իրենք սեփական բնակարանում են ապրում, և հարևանները ձայներ լսել չէին կարող: Սրան ի պատասխան Մհեր Սեդրակյանն ասել է. «Նախ ինքը ո՞վ ա, որ ես էլ հրավիրեմ, ինքը իմ համար ո՞վ ա, ես չեմ էլ ճանաչել տենց մարդ: Դուք լսել եք, որ ինքը ում տանը մնացել է՝ երեք հազար դոլար է գողացել և մարդու ու կնիկ փախած են: Հիմա որ կբռնեն՝ այդ ժամանակ դուք էլ կհամոզվեք, որ այն, ինչ իմ մասին ամբախ-զամբախ բաներ էր գրում, ես էդ մարդը չեմ: Կամ դու ո՞վ ես, որ ես քեզ ծեծեմ, ինչի՞ համար ծեծեմ»:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2015/09/16/609323/
Հենց այս տարաձայնությունների պատճառով էլ Վահան Մարտիրոսյանը կնոջ և որդու հետ մեկնում է Թբիլիսի, որտեղից էլ հատում է Ադրբեջանի սահմանը և հանձնվում ադրբեջանական կառավարությանը: Այնտեղ էլ նա մամուլի ասուլիս է տալիս:
Ստորև ներկայացնում ենք ասուլիսի ամբողջական տեսագրությունը`
Կայացած ասուլիսի վերաբերյալ «168.am» -ը գրում է.
«Նա հայտարարել է, թե Հայաստանում արհեստականորեն թշնամական վերաբերմունք է սերմանվում Ադրբեջանի նկատմամբ: Նա Հայաստանը ներկայացնում է որպես բռնատիրական երկիր, այն դեպքում, երբ ողջ աշխարհը` միջազգային տարբեր կառույցներ տարիներ շարունակ հանդես են գալիս հայտարարություններով` դատապարտելով Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, բռնաճնշումների դեպքերը` իրավապաշտպան կազմակերպությունների, լրագրողների, ընդդիմադիր գործիչների նկատմամբ»:
«Aravot.am» -ը գրում է.
«Ընդհանրապես այս պատմության մեջ ամենախոցելին հենց երեխան էր: Եվ ոչ միայն այն պատճառով, որ իր ծնողներն այդ ճանապարհն են ընտրել իրենց՝ դեռ հայտնի չէ՝ ինչի համար: Այս երեխայի ապագան հավասարապես վտանգեցին՝ նախ նրա ծնողները, հետո նաև՝ ադրբեջանական և հայաստանյան լրատվամիջոցները՝ նրա դեմքը առանց քողարկելու ի ցույց դնելով ողջ աշխարհին, զրկելով նրան՝ ապագայում սեփական ընտրությունը կատարելու հնարավորությունից»:
Աղբյուրը` http://www.aravot.am/2015/09/26/612933/
Աղբյուրը` http://www.aravot.am/2015/09/26/612933/
Նշենք նաև, որ «Aravot.am»-ը գրել է. «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որից պարզ է դառնում, որ Վահան Մարտիրոսյանը դեռեւս տասը տարի առաջ՝ 2005 թվականի մարտի 28-ից հաշվառված է ՀՀ առողջապահության նախարարության ««Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում` «անձի հիստերիկ խանգարում» ախտորոշմամբ:
Աղբյուրը`
http://www.aravot.am/2015/09/26/612750/


