Դեկտեմբերի 7-ին Վանաձորի Կարլեն Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական ուսումնարանում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված 1988թ.
երկրաշարժի 25 -ամյակին:Միջոցառման ընթացքում ուսումնարանի սաները հանդես եկան տարբեր բանաստեղծություններով ու երաժշտական կատարումներով: Նրանք հիշատակեցին 25 տարի առաջ կատարված երկրաշաժը` խոսելով դրա հետևանքների ու ավերածությունների մասին: Ինչպես նշում է ուսումնարանի
տնօրեն Կարեն Ղարաքեշիշյանը`միջոցառումը ուսուցողական բնույթ էր կրում և նպատակ ուներ
այժմյան սերնդին ծանոթացնելու հայ ժողովրդի հետ տեղի ունեցած աղետին:«Ուզում ենք, որ
այսօրվա սերունդը երբեք չտեսնի այն պահերն ու օրերը, որ ապրել է հայ ազգը:Մենք նրանց
ուզում ենք հիշեցնել անցյալը, հիշեցնել, որ
տարիներ առաջ հայերը կորցրին իրենց տները և տարիների ձեռքբերումը»,-նշեց Կ.Ղարաքեշիշյանը:
Միջոցառմանը, որը կազմակերպվել էր ուսումնարանի աշխատակազմի
և սաների կողմից, ներկա էին բազմաթիվ հյուրեր`մանկավարժներ, ծնողներ և այլք:
Վանաձորի զբաղվաժության կենտրոնի տնօրեն, արհեստագործական
ուսումնարանի խորհրդի նախագահ Արա Առաքելյանը նշեց. «Նման միջոցառումները հիշատակի
միջոցառումներ են: Երկրաշարժից արդեն 25 տարի է անցել: Այդ ամենը մոռանալ հնարավոր
չէ, բայց պետք է հիշողությունների վրա հենվելով`կառուցենք մեր ապագան: Կյանքը շարունակվում
է: Պետք է մեր երիտասարդները պայքարեն, ստեղծագործեն և արարեն»:
Комментариев нет:
Отправить комментарий