Նոյեմբերի 8-ին Հայաստանի
երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կենտրոնում տեղի ունեցավ սեմինար`կազմակերպված
Վանաձորի <<Լրագրողների Սելեն ակումբ>> հասարակական կազմակերպության կողմից:
Սեմինարն իրականացվում էր <<Լոռու մարզում էկոտուրզմի զարգացման հնարավորությունները,
հեռանկարները և դրանց նպաստող անհրաժեշտ քայլերը>> ծրագրի շրջանակներում:
<<Մենք մասնակցել
ենք ՀՀ նախագահի կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթին, հաղթել և այժմ իրականացնում
ենք ծրագիրը>>,-ասաց <<Լրագրողների Սելեն ակումբ>> ՀԿ-ի նախագահ
Նարինե Խաչատրյանը: Խոսելով ծրագրի նպատակի
մասին` Ն. Խաչատրյանը ասաց, որ ծրագրի նպատակը լայն զանգվածներին մարզի էկոլոգիապես
մաքուր, տեսարժան վայրերին, պատմամշակութայնի կենտրոններին, գյուղական, անհատական գիշերակացի
սպասարկման ծառայություններին ծանոթացնելն է:
Սեմինարը բաղկացած
էր 2 մասից` շրջակա միջավայրի պահպանություն և էկոտուրիզմ: Սեմինարի առաջին հատվածում
<<Լոռու զարգացման կենտրոն>> հասարակական կազմակերպության նախագահ, փորձագետ-սեմինարավար
Հրանտ Այվազյանը խոսեց մարզի աղբահանության, շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառների,
դրանց լուծման միջոցների մասին: <<Եթե հետևողական լինենք, չանտեսենք այս խնդիրը,
ապա այն կարող է լուծվել>>,-նշեց սեմինարավարը:
Սեմինարի երկրորդ
մասը էկոտուրիզմի և մարզում դրա զարգացման համար միջոցներ ձեռք առնելու վերաբերյալ էր:
<<Լոռի թրեվլ>> տուրիստական գործակալության հիմնադիր Գևորգ Վարդանյանը
ներկաներին ծանոթացրեց տուրիզմի 3 հիմնական ձևերին և ներկայացրեց այն գործոնները, որոնց
պատճառով մեր մարզում էկոտուրիզմը այնքան էլ զարգացում չի ապրում: <<Պետք է տարբերել
ավիատոմսերի վաճառքը և տուրիզմը: Տոմս ծախելը դեռ տուրիզմ չէ: Տուրիզմը մի մեծ գաղափարաղոսություն
է>>,-նշեց Գ. Վարդանյանը: Վերջինս նշեց նաև, որ Լոռու մարզը բավականին շատ տուրիստական
ռեսուրսներ ունի`3045 պատմամշակութային հուշարձան: Այնուհետև մասնակիցները բաժանվեցին
2 խմբի, ստեղծեցին տուրիստական գործակալություններ, որոշեցին անվանում, ընտրեցին իրենց
գործունեության ոլորտները և սկսեցին քննարկել:









