четверг, 24 апреля 2014 г.

Աշակերտները տվեցին միշտ լավ սովորելու երդում

Ապրիլի 23-ին Վանաձորի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 4 դպրոցում տեղի ունեցավ Iբ դասարանի այբբենարանի ավարտական հանդեսը: Այն կրում էր <<Մեսրոպյան լուսե տառեր>> խորագիրը:
Միջոցառումը սկսվեց հայերի ծագումով:Աշակարտները խոսեցին Նոյ նահապետի, հայերի դարավոր պատմության, Մեսրոպ Մաշտոցի, ինչպես նաև գրերի ստեղծման մասին:
Iբ դասարանի դասվար Արմինե Ղազարյանը, խոսելով իր աշակերտների մասին, նշեց. <<Այս երեխաները ընդամենը 6 տարեկան են: Մի քանի ամիս է, ինչ ոտք են դրել դպրոց, բայց արդեն սահուն արտասանում են, երգում, պարում>>:
Միջոցառման ավարտին աշակերտները երգեցին <<Մենք երդվում ենք ալեհեր Մասիսով երգը>> և տվեցին միշտ լավ սովորելու երդում:


















Комментариев нет:

Отправить комментарий