четверг, 24 апреля 2014 г.

Ապրիլի 24-ը Վանաձորում (ֆոտոռեպորտաժ)



















Աշակերտները տվեցին միշտ լավ սովորելու երդում

Ապրիլի 23-ին Վանաձորի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 4 դպրոցում տեղի ունեցավ Iբ դասարանի այբբենարանի ավարտական հանդեսը: Այն կրում էր <<Մեսրոպյան լուսե տառեր>> խորագիրը:
Միջոցառումը սկսվեց հայերի ծագումով:Աշակարտները խոսեցին Նոյ նահապետի, հայերի դարավոր պատմության, Մեսրոպ Մաշտոցի, ինչպես նաև գրերի ստեղծման մասին:
Iբ դասարանի դասվար Արմինե Ղազարյանը, խոսելով իր աշակերտների մասին, նշեց. <<Այս երեխաները ընդամենը 6 տարեկան են: Մի քանի ամիս է, ինչ ոտք են դրել դպրոց, բայց արդեն սահուն արտասանում են, երգում, պարում>>:
Միջոցառման ավարտին աշակերտները երգեցին <<Մենք երդվում ենք ալեհեր Մասիսով երգը>> և տվեցին միշտ լավ սովորելու երդում:


















среда, 23 апреля 2014 г.

Քայլերթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին (ֆոտոռեպորտաժ)


Ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ Վանաձորում տեղի ունեցավ ջահերով քայլերթ: Քայլերթի մեկնարկը տրվեց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցուն հարակաից հրապարակից, այնուհետև երթի մասնակիցները շարժվեցին դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի:
Նշենք, որ քայլերթը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կենտրոնի, Լոռու երիտասարդ սերունդ հասարակական կազմակերպության և Սուրբ Գր. Նարեկացի երիտասարդաց միության նախաձեռնությամբ: