воскресенье, 20 октября 2013 г.
воскресенье, 13 октября 2013 г.
воскресенье, 6 октября 2013 г.
Շնորհավո՛ր տոնդ,Վանաձո՛ր
Հոկտեմբերի 5-ին մեծ շուքով նշվեց Լոռու
մարզկենտրոնի`Վանաձորի օրը:
Տոնի առթիվ Վանաձոր էին
ժամանել բազմաթիվ հյուրեր:Պատվավոր հյուրերի շարքում էին Բաթումի քաղաքապետը,Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը,երկակի օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը և այլք:
Օրվա առթիվ Վանաձորում բազմաթիվ միջոցառումներ էին կազմակերպվել:Կեսօրին Հայքի հրապարակում տեղի ունեցավ ֆլեշմոբ,որը կազմակերպվել էր <<Լոռու երիտասարդ սերունդ>>հկ-ի կողմից: Երեկոյան սկսվեց տոնական համերգը,որին ելույթներով հանդես եկան ոչ միայն Վանաձորի երգիչ-երգչուհիներն ու պարային համույթները,այլև Հայաստանի երգի պետական թատրոնի երիտասարդ կատարողները:
մարզկենտրոնի`Վանաձորի օրը:
Տոնի առթիվ Վանաձոր էին
ժամանել բազմաթիվ հյուրեր:Պատվավոր հյուրերի շարքում էին Բաթումի քաղաքապետը,Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը,երկակի օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը և այլք:
Օրվա առթիվ Վանաձորում բազմաթիվ միջոցառումներ էին կազմակերպվել:Կեսօրին Հայքի հրապարակում տեղի ունեցավ ֆլեշմոբ,որը կազմակերպվել էր <<Լոռու երիտասարդ սերունդ>>հկ-ի կողմից: Երեկոյան սկսվեց տոնական համերգը,որին ելույթներով հանդես եկան ոչ միայն Վանաձորի երգիչ-երգչուհիներն ու պարային համույթները,այլև Հայաստանի երգի պետական թատրոնի երիտասարդ կատարողները:
пятница, 4 октября 2013 г.
Նոր և բարեկարգ Արցախ պուրակ
Հուլիսի վերջից երիտասարդների
նախաձեռնությամբ
սկսվել են Արցախ
պուրակի
բարեկարգման
աշխատանքները, որին աջակցում
է
նաև
Վանաձորի
քաղաքապետարանը:Այժմ աշխատանքները
ավարտական
փուլում
են
գտնվում.վերականգնվում
են
հատակը
և
նստարանները:Վանաձորի
գլխավոր
ճարտարապետ
Տիգրան
Պապանյանը
նշեց, որ նախատեսվում
է
աշխատանքները
մինչև
քաղաքի
տոնը
ավարտել, քանզի
ուսանողները
նույնպես
խոստացել
են
աջակցել:Վերջինս ասաց նաև,որ հանրավոր
է
պուրակում
տեղադրվեն
քաղաքապետարանի
պատվիրած
նստարաններից:<<Խնդիրը
պահպանությունն
է:Արդյոք
այդ
նստարանները
տեղում
կմնան,թե՞կտանեն>>,-նշեց Տ.Պապանյանը:
Նա նշեց նաև,որ տեղադրման դեպքում նստարանների պահպանությունը
պետք է հանձնել ինչ-որ մեկին
:
Պուրակում կատարվել
են նաև ծաղկապատման
և
եզրաքարերի
վերականգնման
աշխատանքներ:Աշխատանքների
իրականացման
համար
հանգանակվել
է
910 հազար դրամ:Ավելացնենք, որ հնարավոր
է
պուրակի
տարածքում
լինի
WIFI գոտի:
Հանդիպում Էդմոն Մարուքյանի հետ
Սեպտեմբերի 28-ին ՀԿ կենտրոնի
դահլիճում տեղի ունեցավ հանդիպում ԱԺ պատգամավոր Էդ. Մարուքյանի հետ:Այն կազմակերպել էր Հայաստանի
ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի Լոռու մարզային
համակարգող Նունե Հովհաննիսյանը:Հանդիպումը,որին ներկա էին ԱՄՆ շրջանավարտներ,<<Ամերիկյան
կենտրոնի>>ակտիվ մասնակիցներ և ուսանողներ,նվիրված էր ՀՀ անկախության 22-ամյակին:
Հանդիպման ընթացքում երիտասարդները Էդ.Մարուքյանի
հետ խոսեցին այս տարիների ձեռքբերումների ու բացթողումների,ԱՄՆ շրջանավարտների,քաղաքական
և հասարակական տարբեր խնդիրներ մասին:Փոքր-ինչ իր կենսագրության և գործունեության մասին
խոսելուց հետո պատգամավորը պատասխանեց երիտասարդների բոլոր հարցերին:
ԷԴ. Մարուքյանը
խոսեց նաև Հայաստանի`Մաքսային միության հետ ինտեգրման մասին:<<Ինձ հայտնի չէ`
ինչու ենք մտնում:Կան տարբեր ենթադրություններ:Օրինակ`եթե չմտնենք,տնտեսական ծանրագույն պայմանների մեջ կհայտնվենք>>:
Պատգամավորը մեր երկրի ապագան
տեսնում է միայն Եվրոմիության հետ ինտեգրման պարագայում.<<Ես հույս եմ փայփայում,որ
Եվրոպայի դռները մեզ համար փակված չեն>>:
Նշենք,որ նման միջոցառումները պարբերաբար են
անցկացվում:Դրանց նպատակը տարբեր տարիների ԱՄՆ փոխանակման երկարաժամկետ կամ կարճաժամկետ
ծրագրերի շրջանավարտներին և հասարակության ակտիվ մասնակիցներին համախմբելն է:<<Առաջնային խնդիրը ԱՄՆ շրջանավարտների ձեռք բերած գիտելիքների և հմտությունների փոխանցումն է`ի
շահ հասարակական բարօրության>>,-նշեց հանդիպման կազմակերպիչ Ն.Հովհաննիսյանը:
Ի՞նչ խնդիրներ կան Վանաձորում,որոնք լուծման կարիք ունեն
Վերջերս հարցում կատարեցի Վանաձորի փողոցներում: Իմ հարցին,թե ինչ խնդիրներ կան Վանաձորում, բնակիչները տվեցին հետևյալ պատասխանները.
Մանյա Մելքոնյան, աշխատում է գեղեցկության սրահում
_Բոլորն էլ լուծման կարիք ունեն: Ժողովրդի ապրելակերպն է վատ:Ուշ ժամերին մարդիկ մնում են փողոցներում: 8:30-ից հետո վարորդները երևի իրենց ցանկությամբ են աշխատում: Ոչ մի այգի բարվոք վիճակում չէ: Բացի այդ աղբը շուտ չեն տանում,ցելաֆոն-մելաֆոն սաղ քամին քշում է: Թող աշխատատեղեր բացեն երիտասարդների համար: Ի՞նչ գործ ունի իմ տղան,որ բանակից գա ու ընկնի Ռուսաստանի քուչեքը: Սա ամենակարևորն Է:
Նազարյան Գոհար
_Կարելի է ավելի շուտ հարցնել`ինչ խնդիրներ չկան:Առաջին հերթին մաքրության խնդիրը, որը վատ վիճակում է գտնվում:
Պետրոսյան Համլետ, օպերատոր-մոնտաժող
_Առաջին հերթին աշխատատեղերը և ճանապարհների խնդիրը: Ես ապրում եմ Ներսիսյան նրբանցքում և հիշում եմ, որ 2003թ.-ից առկա է այդ խնդիրը. քարքարոտ փողոցները դեռ չեն սարքվել:Նաև կա ծայրամասերի աղբահանության խնդիր:
Ջուլիետա Միկինյան,ուսուցչուհի
_Էնքան շատ են խնդիրները: Ինձ թվում է` դրանք չեն կարող լուծվել, որովհետև չեն հետևում: Օրինակ մաքրություը, ճանապարհների անբարեկարգության խնդիրը:
Արամ Խաչատրյան
_Փողոցների ասֆալտապատման և մեքենայով երթևեկության խնդիր կա:Ցանկալի կլիներ, որ բացի կենտրոնական փողոցից ասֆալտապատվեին նաև մյուս փողոցները:
Ալիխանյան Ս.
_Մաքրության և ճանապարհների հարցը: Բոլոր փողոցները անմխիթար վիճակում են: Ես մեքենա ունեմ, և երթևեկելը շատ դժվար է:
Подписаться на:
Комментарии (Atom)

