воскресенье, 13 октября 2013 г.

Լոռու մարզում կրկին Բերքի տոն է



Հոկտեմբերի 12–ին Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած Բերքի տոնը:
Տոնին մասնակցում էին բազմաթիվ համայնքներ ու գյուղեր, որոնք ներկայացնում էին իրենց բերքն ու բարիքը: Բացի այդ տոնին ելույթներով  հանդես եկան բազմաթիվ պարային համույթներ և անհատ կատարողներ: Ինչպես նշեց Լոռու մարզպետարանի կրթության,սպորտի և մշակույթի առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանը,այս հանդիսության շրջանակները ավելի են ընդլայնվել,քանզի տարեցտարի ավելանում է մասնակիցների թիվը.<<Շատ  լավ է,որ ավանդաբար կազմակերպվում է այս միջոցառումը,քանի որ ներկայանում են տարբեր համայնքներ,որոնք կարողանում են ծանոթանալ և շփվել>>:
Նշենք,որ Բերքի տոնը կազմակերպում է Լոռու մարզպետարանը:Այն տեղի է ունենում 12 –րդ անգամ և իր մեջ ընդգրկում է մարզի շուրջ 113  համայնք:


Комментариев нет:

Отправить комментарий