Վերջերս հարցում կատարեցի Վանաձորի փողոցներում: Իմ հարցին,թե ինչ խնդիրներ կան Վանաձորում, բնակիչները տվեցին հետևյալ պատասխանները.
Մանյա Մելքոնյան, աշխատում է գեղեցկության սրահում
_Բոլորն էլ լուծման կարիք ունեն: Ժողովրդի ապրելակերպն է վատ:Ուշ ժամերին մարդիկ մնում են փողոցներում: 8:30-ից հետո վարորդները երևի իրենց ցանկությամբ են աշխատում: Ոչ մի այգի բարվոք վիճակում չէ: Բացի այդ աղբը շուտ չեն տանում,ցելաֆոն-մելաֆոն սաղ քամին քշում է: Թող աշխատատեղեր բացեն երիտասարդների համար: Ի՞նչ գործ ունի իմ տղան,որ բանակից գա ու ընկնի Ռուսաստանի քուչեքը: Սա ամենակարևորն Է:
Նազարյան Գոհար
_Կարելի է ավելի շուտ հարցնել`ինչ խնդիրներ չկան:Առաջին հերթին մաքրության խնդիրը, որը վատ վիճակում է գտնվում:
Պետրոսյան Համլետ, օպերատոր-մոնտաժող
_Առաջին հերթին աշխատատեղերը և ճանապարհների խնդիրը: Ես ապրում եմ Ներսիսյան նրբանցքում և հիշում եմ, որ 2003թ.-ից առկա է այդ խնդիրը. քարքարոտ փողոցները դեռ չեն սարքվել:Նաև կա ծայրամասերի աղբահանության խնդիր:
Ջուլիետա Միկինյան,ուսուցչուհի
_Էնքան շատ են խնդիրները: Ինձ թվում է` դրանք չեն կարող լուծվել, որովհետև չեն հետևում: Օրինակ մաքրություը, ճանապարհների անբարեկարգության խնդիրը:
Արամ Խաչատրյան
_Փողոցների ասֆալտապատման և մեքենայով երթևեկության խնդիր կա:Ցանկալի կլիներ, որ բացի կենտրոնական փողոցից ասֆալտապատվեին նաև մյուս փողոցները:
Ալիխանյան Ս.
_Մաքրության և ճանապարհների հարցը: Բոլոր փողոցները անմխիթար վիճակում են: Ես մեքենա ունեմ, և երթևեկելը շատ դժվար է:
Комментариев нет:
Отправить комментарий