Ամեն ժամանակաշրջան իր պահանջներն
է ծնում, և յուրաքանչյուր զանգվածային լրատվամիջոցի ստեղծումը տվյալ ժամանակի պահանջների
ու հնարավորությունների արդյունքն է: Մամուլը ԶԼՄ-ների առաջնեկն է: Ժամանակին այն տեղեկատվության
եթե ոչ միակ, ապա գլխավոր միջոցն է եղել: Սակայն, գիտական և տեխնիկական առաջընթացի հետ
մեկտեղ, ասպարեզ են եկել այլ լրատվամիջոցներ: Կյանքի կարևորագույն օրենքի նման`հնին
փոխարինելու է գալիս նորը, տարեցին`երիտասարդը: Հենց այսպես մամուլին հաջորդեց ռադիոն,
ռադիոյին` հեռուստատեսությունը, իսկ վերջինիս`ամենաերիտասարդը, խոստումնալիցն ու բազմաֆունկցիոնալը`<<նորին
մեծություն>> համացանցը: Այնուամենայնիվ վերոնշյալ լրատվամիջոցները ոչ թե վերջնականապես
գրավում էին նախորդի դերն ու տեղը, այլ լրացնում էին վերջինիս բացթողումները:
Տպագիր մամուլ
Այսօր թերթերը սիրելի են հատկապես
տատիկ-պապիկների համար: Թերևս, զարմանալի չէ: Ամեն անգամ գրադարանի ընթերցարան մտնելով` տեսնում եմ
պապիկների, որոնք այնքան ուշադիր և հետաքրքրությամբ են թերթ կարդում, որ իմ մեջ հարց
է ծագում. տեսնես ինչն է այդքան գրավում նրանց: Միթե տանը հեռուստացույց չկա, որ ամեն
առավոտ հասնում են գրադարան, իրենց ձեռքով վերցնում թերթի հերթական համարը և ուսումնասիրում
օրվա լրահոսը: Ու մի պարզ ճշմարություն կա. նրանք սովոր են թերթին, թերթին են վստահում,
ակնկալում գտնել հավաստի տեղեկություն:
Թեև օպերատիվության առումով
թերթը զիջում է մյուսներին, սակայն ինչպես ժողովուրդն է ասում. <<ուշ լինի, նուշ
լինի>>. նոր համար, նոր իրողություններ, փաստեր ու վերլուծություններ:
Ռադիո
Թերթից հետո, ռադիոն, կարծես,
հեղաշրջում լիներ: Այս անգամ ոչ թե դու էիր կարդում, այլ քեզ համար կարդում էին: Քեզ
մնում էր միայն լսել ու լսածիդ համարժեք պատկերներ մտքում ստեղծել: Բնական է, շատերն
են ալարում կարդալ թերթի հոդվածը, բայց փոխարենը`լսում են:
Հեռուստատեսություն
Իր տեսակի մեջ, թերևս, առաջինն
էր հեռուստատեսությունը. Ձայնաշարին ավելացավ նաև պատկերաշարը: Այն ամբողջովին համապատասխանում
է <<մինչև աչքովս չտեսնեմ, չեմ հավատա>> խոսքին: Այս պարագայում, հավատում
ենք ոչ միայն ականջներին, այլև աչքերին:
Համացանց
Բոլոր լրատվամիջոցների առանձնահատկություններն
է իր մեջ ներառում համացանցը. և տեսնում ես, և լսում, և կարդում: <<Ուշ եկավ,
շուտ տիրացավ>> համացանցը: Բնական է, ամեն բան հեշտ է և արագ: Միայն մկնիկի մեկ
սեղմում, և ստանում ես այն, ինչ պետք է: Եվ միթե այս չէինք ակնկալում. կարճ տեքստեր,
հաճելի ձայն, գեղեցիկ կադրեր…




Комментариев нет:
Отправить комментарий