вторник, 31 марта 2015 г.

Լրագրային ակնարկը և իր առանձնահտկությունները

Ակնարկը գեղարվեստական ժանրի տարատեսակներից է: Այն ծնունդ է առել գրականության մեջ, սական հետագայում թափանցել է նաև լրագրության ասպարեզ: Ակնարկը իր բնույթով շատ մոտ է պատմվածքին, սակայն կան կարևոր առանձնահատկություններ, որոնք էլ տարանջատում են մտցնում ակնարկի և պատմվածքի միջև: Առաջին կարևոր առանձնահատկությունն այն է, որ ակնարկի հիմքում ընկած են իրական փաստեր, դեպքեր ու իրադարձություններ: Այստեղ բոլոր կերպարները իրական են, ունեն իրական անուն-ազգանուններ: Պատմվածքի մեջ ամեն բան մտածածին է, կերպարներն ու իրադարձությունները` հորինված:
Ակնարկը իրականությունը ներկայացնում է գեղարվեստորեն: Շատ կարևոր է նաև պատկերային մտածողությունը: Սակայն, պետք է հիշել, որ ակնարկը շարադրություն չէ: Պետք է զերծ մնալ ածականներից, հարցականներից, բազմակետերից  և պատկերավորման միջոցների չարաշահումից: Եթե անհրաժեշտ է նկարագրություն, ապա պետք է նկարագրել այնպես, ինչպես ինքդ ես տեսնում, իսկ որակումներ կտա ընթորցողը:
Որպես հավելում`նշենք նաև, որ ակնարկը լինում է 3 տեսակի.
  •  դիմանկարային
  • ճամփորդական
  • հիմնախնդրային

Комментариев нет:

Отправить комментарий