четверг, 28 ноября 2013 г.

Հրդեհի հետևանքները Գուգարք համայնքում

Նոյեմբերի 24-ին հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Գուգարք համայնքում,որի հետևանքով անօթևան է մնացել 6 ընտանիք՝թվով 25 մարդ:

суббота, 9 ноября 2013 г.

Գաղտնիքի կամուրջը Վանաձորում

Նոյեմբերի 8–ին Գաղտնիքի օրվա առթիվ երիտասարդները դեպի «Կիրովական» հյուրանոց տանող կամրջին վստահեցին իրենց`գաղտնիքներով և երազանքներով լեցուն կողպեքները, իսկ բանալիները նետեցին գետը: Այս նոր և ինքնատիպ նախաձեռնության հեղինակը Մանե Պապյանն է: «Սա նոր գաղափար է: Ծնվել է 90–ականների վերջերին և 2000-ականներից նոր սկսել է ակտիվություն ունենալ: Ես այն տեսել եմ Լատվիայում և ցանկացա Վանաձորում ևս իրականացնել»,-նշեց Մ. Պապյանը:                                                                                                                    
Մասնակիցները ևս ողջունեցին այս գաղափարը`ցանկություն հայտնելով, որ այն շարունակական բնույթ կրի: «Շատ հետաքրքիր նախաձեռնություն է:Ուրախ եմ, որ Վանաձորում նույնպես այսպիսի վայր կա: Լավ կլինի, որ շարունակական բնույթ կրի, և որոշ ժամանակ հետո այս վայրը սիրելի ու գրավիչ դառնա բոլորի համար»,-նշեց Աննա Չոբանյանը:
Հավելենք, որ կողպեքներ կարող են կախել բոլորը ցանկացած պահի:Իսկ նախաձեռնության հեղինակն էլ ավելացրեց, որ այսուհետ կողպեքներ կկախվեն ոչ միայն Գաղտնիքի օրվա առթիվ, այլև Վալենտինի և Սուրբ Սարգսի տոներին :) 

четверг, 7 ноября 2013 г.

«Անոնիմուսների երթ» Երևանում

Նոյեմբերի 5-ին «Ազգային Միացյալ նախաձեռնության» ղեկավար  Շանթ Հարությունյանը Ազատության հրապարակում հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին և իր՝ մոտ 100 աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր: Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, որի հետևանքով բախումներ էին տեղի ունեցել, պայթյուններ հնչել: Ոստիկանները բերման էին ենթարկել 37 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին և նրա որդուն: Բախումների հետևանքով տուժել է 16 մարդ, այդ թվում 8 ոստիկան, որոնցից մեկը դանակահարվել է:
            Վանաձորում կատարեցինք սոցհարցումներ՝ պարզելու, թե որքանով են մարդիկ տեղեկացված Երևանում կատարված ցույցերի մասին:
            Վլադիմիր Սիմոնյան
_Գրեթե միշտ և ամբողջությամբ տեղեկացվում եմ իրադարձություննրի մասին, այդ թվում և վերջին՝ Երևանում կատարվող ցույցերին և դրական եմ վերաբերվում դրանց:
            Հովիկ Շեկոյան, տնտեսագետ
_Մանրամասն ծանոթ չեմ, սակայն մասամբ տեղեկացվել եմ լրատվամիջոցներից և անկեղծ ասաց «դիրս եկավ»:

            Գայանե Հարությունյան, ուսուցչուհի
_Չեմ արդարացնում ամենը, որովհետև ի վերջո մարդիկ են տուժում:

            Նազիկ Զաքարյան, 50 տարեկան գործազուրկ
_Արդարացնում եմ ցույցի մասնակիցներին և նրանց գործունեությունը: Ինչ անի խեղճ ժողովուրդը:

            Քրիստինե Կոլյան, 34տ., նկարիչ
_Չգիտեմ, թե ինչի համար են արվում այդ ցույցերը: Մտածում եմ, որ անիմաստ ու անհասկանալի է, այդ ամենից անմեղ մարդիկ են տուժում:






Լուսանկարները և տեսանյութը՝ 1in.am և photolur.am

                                                                                                     Տաթև Եղիազարյան
                                                                                                     Նարինե Բաղդասարյան
                                                                                                     Ռոզա Մարուքյան


вторник, 5 ноября 2013 г.

Կայացավ «Education USA» կրթական ցուցահանդեսը

Նոյեմբերի 4–ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Education USA» կրթական ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր «Ամերիկյան խորհուրդներ» կազմակերպության և ԱՄՆ դեսպանատան անմիջական աջակցությամբ: Ցուցահանդեսը, որին մասնակցում էին ամերիկյան 20 համալսարաններ և անգլերեն լեզվի տեղական 8 կենտրոններ,միտված էր հանրությանը ծանոթացնել ԱՄՆ կրթական համակարգին: Ինչպես նշեց ցուցահանդեսի կրթական խորհրդական Շուշաննա Աբովյանը` ցուցահանդեսը ոչ միայն ուսանողների, այլև դասախոսների և մյուս ցանկացողների համար է. «Ցուցահանդեսը բաց է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են իրենց ուսումը ԱՄՆ-ում շարունակելով»:
Նշենք,որ ցուցահանդեսի ներկաների թիվը հասնում էր 1200–ի, որը, ըստ կազմակերպիչների, կանխատեսելի էր: «Ուսանողների և մարդկանց այսպիսի հոսքը ցույց է տալիս, որ մարդիկ իսկապես հետաքրքրված ու շահագրգռված են բակալավրի, մագիստրոսի կամ ավելի բարձր ասպիրանտուրական կրթություն ստանալու»,- նշեց «Ուսանող դեսպան» ծրագրի Լոռու մարզի դեսպան Նունե Հովհաննիսյանը:

Հավելենք,որ ցուցահանդեսի ընթացքում տեղի ունեցավ վիճակահանություն, որին մասնակցում էին բոլոր նրանք,ովքեր նախապես գրանցվել էին օնլայն տարբերակով: Որպես մրցանակ վիճակահանության հաղթողները անգլերեն լեզվի կենտրոնների կողմից ստացան նվեր քարտեր` անգլերեն անվճար դասընթացների մասնակցելու:

Ներխուժել են «Էկոբասի» տարածք





Անհայտ անձիք նոյեմբերի 2-ին ներխուժել են Վանաձոր քաղաքի
կենտրոնական գրադարանի հարևանությամբ գտնվող «Էկոբասի» տարածք`պառճառելով զգալի վնասներ: «Էկոբասի» աշխատանքային թիմի կարծիքով այս ամենը կազմակերպվել է հատուկ: «Պատահական ոչինչ չկա, որովհետև ծաղկամանների կեսը չկա, շախմատի և շաշկու քարերը չկան, բանկաները ջարդված են լրիվ կոլաժներով»,-նշեց թիմի հիմնական անդամ Անահիտ Կարապետյանը:
«Էկոբասը» բաց հասարակական տարածք է, որը պատկանում է գրադարանին: «Մենք հիմնականում այդ տարածքը բացում ենք առավոտյան և երեկոյան փակում, որպեսզի գրադարանին վնաս չհասցվի»,- նշեց Ա. Կարապետյանը:
Հավելենք, որ «Էկոբասը» ստեղծվել է հուլիս-օգոստոս ամիսներին 50 հոգանոց աշխատանքային թիմի կողմից:


ԼուսանկարներըԱնահիտ Կարապետյանի