вторник, 5 ноября 2013 г.

Կայացավ «Education USA» կրթական ցուցահանդեսը

Նոյեմբերի 4–ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Education USA» կրթական ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր «Ամերիկյան խորհուրդներ» կազմակերպության և ԱՄՆ դեսպանատան անմիջական աջակցությամբ: Ցուցահանդեսը, որին մասնակցում էին ամերիկյան 20 համալսարաններ և անգլերեն լեզվի տեղական 8 կենտրոններ,միտված էր հանրությանը ծանոթացնել ԱՄՆ կրթական համակարգին: Ինչպես նշեց ցուցահանդեսի կրթական խորհրդական Շուշաննա Աբովյանը` ցուցահանդեսը ոչ միայն ուսանողների, այլև դասախոսների և մյուս ցանկացողների համար է. «Ցուցահանդեսը բաց է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են իրենց ուսումը ԱՄՆ-ում շարունակելով»:
Նշենք,որ ցուցահանդեսի ներկաների թիվը հասնում էր 1200–ի, որը, ըստ կազմակերպիչների, կանխատեսելի էր: «Ուսանողների և մարդկանց այսպիսի հոսքը ցույց է տալիս, որ մարդիկ իսկապես հետաքրքրված ու շահագրգռված են բակալավրի, մագիստրոսի կամ ավելի բարձր ասպիրանտուրական կրթություն ստանալու»,- նշեց «Ուսանող դեսպան» ծրագրի Լոռու մարզի դեսպան Նունե Հովհաննիսյանը:

Հավելենք,որ ցուցահանդեսի ընթացքում տեղի ունեցավ վիճակահանություն, որին մասնակցում էին բոլոր նրանք,ովքեր նախապես գրանցվել էին օնլայն տարբերակով: Որպես մրցանակ վիճակահանության հաղթողները անգլերեն լեզվի կենտրոնների կողմից ստացան նվեր քարտեր` անգլերեն անվճար դասընթացների մասնակցելու:

Комментариев нет:

Отправить комментарий