суббота, 9 ноября 2013 г.

Գաղտնիքի կամուրջը Վանաձորում

Նոյեմբերի 8–ին Գաղտնիքի օրվա առթիվ երիտասարդները դեպի «Կիրովական» հյուրանոց տանող կամրջին վստահեցին իրենց`գաղտնիքներով և երազանքներով լեցուն կողպեքները, իսկ բանալիները նետեցին գետը: Այս նոր և ինքնատիպ նախաձեռնության հեղինակը Մանե Պապյանն է: «Սա նոր գաղափար է: Ծնվել է 90–ականների վերջերին և 2000-ականներից նոր սկսել է ակտիվություն ունենալ: Ես այն տեսել եմ Լատվիայում և ցանկացա Վանաձորում ևս իրականացնել»,-նշեց Մ. Պապյանը:                                                                                                                    
Մասնակիցները ևս ողջունեցին այս գաղափարը`ցանկություն հայտնելով, որ այն շարունակական բնույթ կրի: «Շատ հետաքրքիր նախաձեռնություն է:Ուրախ եմ, որ Վանաձորում նույնպես այսպիսի վայր կա: Լավ կլինի, որ շարունակական բնույթ կրի, և որոշ ժամանակ հետո այս վայրը սիրելի ու գրավիչ դառնա բոլորի համար»,-նշեց Աննա Չոբանյանը:
Հավելենք, որ կողպեքներ կարող են կախել բոլորը ցանկացած պահի:Իսկ նախաձեռնության հեղինակն էլ ավելացրեց, որ այսուհետ կողպեքներ կկախվեն ոչ միայն Գաղտնիքի օրվա առթիվ, այլև Վալենտինի և Սուրբ Սարգսի տոներին :) 

Комментариев нет:

Отправить комментарий