четверг, 7 ноября 2013 г.

«Անոնիմուսների երթ» Երևանում

Նոյեմբերի 5-ին «Ազգային Միացյալ նախաձեռնության» ղեկավար  Շանթ Հարությունյանը Ազատության հրապարակում հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին և իր՝ մոտ 100 աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր: Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, որի հետևանքով բախումներ էին տեղի ունեցել, պայթյուններ հնչել: Ոստիկանները բերման էին ենթարկել 37 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին և նրա որդուն: Բախումների հետևանքով տուժել է 16 մարդ, այդ թվում 8 ոստիկան, որոնցից մեկը դանակահարվել է:
            Վանաձորում կատարեցինք սոցհարցումներ՝ պարզելու, թե որքանով են մարդիկ տեղեկացված Երևանում կատարված ցույցերի մասին:
            Վլադիմիր Սիմոնյան
_Գրեթե միշտ և ամբողջությամբ տեղեկացվում եմ իրադարձություննրի մասին, այդ թվում և վերջին՝ Երևանում կատարվող ցույցերին և դրական եմ վերաբերվում դրանց:
            Հովիկ Շեկոյան, տնտեսագետ
_Մանրամասն ծանոթ չեմ, սակայն մասամբ տեղեկացվել եմ լրատվամիջոցներից և անկեղծ ասաց «դիրս եկավ»:

            Գայանե Հարությունյան, ուսուցչուհի
_Չեմ արդարացնում ամենը, որովհետև ի վերջո մարդիկ են տուժում:

            Նազիկ Զաքարյան, 50 տարեկան գործազուրկ
_Արդարացնում եմ ցույցի մասնակիցներին և նրանց գործունեությունը: Ինչ անի խեղճ ժողովուրդը:

            Քրիստինե Կոլյան, 34տ., նկարիչ
_Չգիտեմ, թե ինչի համար են արվում այդ ցույցերը: Մտածում եմ, որ անիմաստ ու անհասկանալի է, այդ ամենից անմեղ մարդիկ են տուժում:






Լուսանկարները և տեսանյութը՝ 1in.am և photolur.am

                                                                                                     Տաթև Եղիազարյան
                                                                                                     Նարինե Բաղդասարյան
                                                                                                     Ռոզա Մարուքյան


Комментариев нет:

Отправить комментарий