Անհայտ անձիք նոյեմբերի 2-ին ներխուժել են Վանաձոր քաղաքի
կենտրոնական գրադարանի հարևանությամբ գտնվող «Էկոբասի» տարածք`պառճառելով
զգալի վնասներ:
«Էկոբասի» աշխատանքային թիմի կարծիքով այս ամենը կազմակերպվել է հատուկ: «Պատահական ոչինչ չկա, որովհետև ծաղկամանների կեսը չկա, շախմատի և շաշկու քարերը չկան, բանկաները ջարդված են լրիվ կոլաժներով»,-նշեց թիմի հիմնական անդամ Անահիտ Կարապետյանը:
«Էկոբասը» բաց հասարակական տարածք է, որը պատկանում է գրադարանին: «Մենք հիմնականում այդ տարածքը բացում ենք առավոտյան և երեկոյան փակում, որպեսզի գրադարանին վնաս չհասցվի»,- նշեց Ա. Կարապետյանը:
Հավելենք, որ «Էկոբասը» ստեղծվել
է հուլիս-օգոստոս ամիսներին
50 հոգանոց աշխատանքային թիմի կողմից:
Լուսանկարները` Անահիտ Կարապետյանի

Комментариев нет:
Отправить комментарий