Նոյեմբերի
5-ին «Ազգային Միացյալ նախաձեռնության» ղեկավար
Շանթ Հարությունյանը Ազատության հրապարակում հայտարարել էր հեղափոխություն սկսելու
մասին և իր՝ մոտ 100 աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել
դեպի նախագահի նստավայր: Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը,
որի հետևանքով բախումներ էին տեղի ունեցել, պայթյուններ հնչել: Ոստիկանները բերման էին ենթարկել 37 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին և նրա որդուն: Բախումների
հետևանքով տուժել է 16 մարդ, այդ թվում 8 ոստիկան, որոնցից մեկը դանակահարվել է:
Վանաձորում կատարեցինք սոցհարցումներ՝
պարզելու, թե որքանով են մարդիկ տեղեկացված Երևանում կատարված ցույցերի մասին:
Վլադիմիր Սիմոնյան
_Գրեթե միշտ և ամբողջությամբ
տեղեկացվում եմ իրադարձություննրի մասին, այդ թվում և վերջին՝ Երևանում կատարվող ցույցերին
և դրական եմ վերաբերվում դրանց:
Հովիկ Շեկոյան, տնտեսագետ
_Մանրամասն ծանոթ չեմ,
սակայն մասամբ տեղեկացվել եմ լրատվամիջոցներից և անկեղծ ասաց «դիրս եկավ»:
Գայանե Հարությունյան, ուսուցչուհի
_Չեմ արդարացնում ամենը,
որովհետև ի վերջո մարդիկ են տուժում:
Նազիկ Զաքարյան, 50 տարեկան գործազուրկ
_Արդարացնում եմ ցույցի
մասնակիցներին և նրանց գործունեությունը: Ինչ անի խեղճ ժողովուրդը:
Քրիստինե Կոլյան, 34տ., նկարիչ
_Չգիտեմ, թե ինչի համար
են արվում այդ ցույցերը: Մտածում եմ, որ անիմաստ ու անհասկանալի է, այդ ամենից անմեղ
մարդիկ են տուժում:
Լուսանկարները և տեսանյութը՝ 1in.am և photolur.am
Տաթև Եղիազարյան
Նարինե Բաղդասարյան
Ռոզա Մարուքյան